Կիևն ու Փարիզը քննարկում են «Mirage 2000» կործանիչները Ֆրանսիայի ռազմաօդային ուժերից Ուկրաինայի զինված ուժերին փոխանցելու հնարավորությունը։ Intelligence Online հարթակի տվյալներով՝ կողմերն արդեն մոտ են համաձայնագրի կնքմանը։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի շտաբի ներկայացուցիչները օրերս աշխատանքային այցով մեկնել են Ֆրանսիա՝ համաձայնագրի մանրամասները համաձայնեցնելու նպատակով։ Խոսքը Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից Mirage 2000D տարբերակի օգտագործված կործանիչների՝ դեռևս անորոշ քանակի ձեռքբերման մասին է։