Միջազգային

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը Իրանի կարմիր գծերից մեկն է։ Այդ մասին նախարարը հայտարարել է ՌԴ ՊՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ։ 

Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը ակտիվ է տարածաշրջանային հարցերում և Իրանի նման խոշոր երկրի համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Շոյգուն ողջունել է կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման 3+3 ձևաչափը։ Նա պաշտպանել է Իրանի դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քննադատել արտատարածաշրջանային երկրների ներկայությունն ու գործունեությունը և  ընդգծել ռեգիոնի խնդիրները տարածաշրջանային երկրների մասնակցությամբ լուծելու կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական