Միջազգային

Ալիևը հայտնել է, թե որ դեպքում կդադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ–ում

Ալիևը հայտնել է, թե որ դեպքում կդադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ–ում

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնում Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցից։

Ալիևը Բլինքնենին հայտնել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական գործողությունները կդադարեն, երբ ԼՂ զինված ուժերը զենքը վայր դնեն և հանձնվեն։

Ալիևը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչները մի քանի անգամ հրավիրվել են երկխոսության ՝ «վերաինտեգրման հարցերը» քննարկելու համար, սակայն նրանք հրաժարվել են:

Հիշեցնենք, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական