Միջազգային

Պատրուշևն ու Վան Յին բանակցություններ են վարում

Պատրուշևն ու Վան Յին բանակցություններ են վարում

Մոսկվայում սկսվել են ռուս-չինական խորհրդակցությունները ռազմավարական անվտանգության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՌԴ անվտանգության խորհրդից․

«Երկու երկրների գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումները վարում են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, կենտկոմի արտաքին հանձնաժողովի ղեկավար, ԱԳ նախարար Վան Յին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սա Ռուսաստանի և Չինաստանի միջև նման խորհրդակցությունների՝ արդեն 18-րդ փուլն է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական