Միջազգային

Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին այն սկսելուց րոպեներ առաջ. Զախարովա

Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին այն սկսելուց րոպեներ առաջ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է որ ՌԴ–ն նախապես տեղյակ չի եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մասին։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն ​​մասին, որ ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա ճիշտ չէ։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական