Միջազգային

Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել

Աղդամի և Լաչինի ճանապարհներով բեռների զուգահեռ անցում է իրականացվել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ժամը 07.00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներից։

Հիշեցնենք՝ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։ Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն էլ ասել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական