Միջազգային

Ադրբեջանը համաներում է խոստանում եթե զինաթափվեն հայկական զինված ուժերը

Ադրբեջանը համաներում է խոստանում եթե զինաթափվեն հայկական զինված ուժերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջների շարք հղելով Արցախի իշխանությունների և Հայաստանին։ 

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել ռազմական շինարարությունը Ղարաբաղի տարածաշրջանում, հրաժարվել իր ռևանշիստական ​​ծրագրերից, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը և դադարեցնել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում անջատողականությանն ու ահաբեկչությանը աջակցելը։

Ադրբեջանը պահանջում է նաև Հայաստանի զինված ուժերի անձնակազմի անհապաղ դուրսբերում, Հայաստանին ենթակա անջատողական ​​ռեժիմի ռազմական և, այսպես կոչված, «կառավարական» կառույցների լուծարում, ինչպես նաև Ղարաբաղի տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական ուժերի զինաթափում։ Ադրբեջանն այս դեպքում համաներում կարող է կիրառել խամաճիկ ռեժիմի «ներկայացուցիչների» նկատմամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական