Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել սեպտեմբերի 17-ից արգելել ՌԴ-ում գրանցված ավտոմեքենաների մուտքը երկիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
«Կապված սեպտեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված պարզաբանումների հետ, որոնք վերաբերում են Ռուսաստանում գրանցված մեքենաների՝ ԵՄ տարածք մուտքի արգելքին, այդ արգելքը Լեհաստանի սահմանին կգործի վաղվանից և ուժի մեջ կմտնի կեսգիշերին», - ասել է նա: