Միջազգային

«80-ամյակը՝ դա նոր 40-ամյակն է»․ Սպիտակ տունը՝ Բայդենի տարիքի մասին

«80-ամյակը՝ դա նոր 40-ամյակն է»․ Սպիտակ տունը՝ Բայդենի տարիքի մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի մասին հարցերին ի պատասխան նշել է, որ 80-ամյակը՝ դա նոր 40-ամյակն է

«80-ամյակը՝ դա նոր 40-ամյակն է, չե՞ք լսել»,- ասել է Ժան Պիերը ճեպազրույցում, երբ նրան հարցրել են հասարակական կարծիքի հարցումների մասին, որոնք ցույց են տալիս ամերիկացիների մտահոգությունը Բայդենի տարիքի վերաբերյալ:

Ըստ Ժան Պիերի՝ Բայդենի տարիքի հարցը պարբերաբար բարձրացվում է, սակայն նա միշտ բարձր արդյունավետություն է ցուցաբերում՝ հասնելով այլ քաղաքական գործիչների համար անհասանելի արդյունքների։

Բայդենը դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը։ Նա հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում՝ մոլորվելով, սայթաքելով ու ընկնելով: Նա մտադիր է երկրորդ ժամկետով վերընտրվել 2024 թվականին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական