Միջազգային

Վրաստանի նախկին գլխավոր դատախազը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Վրաստանի նախկին գլխավոր դատախազը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի նկատմամբ։ Associated Press-ը գրել է պատժամիջոցների մասին և Պարցխալաձեին անվանել «վրաց-ռուսական օլիգարխ»։ Ինչպես նշված է ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում, Պարցխալաձեն Ռուսաստանի քաղաքացիություն ունի։

ԱՄՆ պետդեպարտամենտը հավելյալ նշում է, որ Պարցխալաձեի դեմ պատժամիջոցները կապված են Վրաստանում ռուսական ազդեցության ուժեղացման հետ։ 

«Պարցխալաձեն պարբերաբար այցելում է Ռուսաստան, և ԱԴԾ-ն, ելնելով Ռուսաստանի շահերից, օգտագործում է նրան՝ վրացական հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար»․ ասվում է զեկույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական