Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծմանը

Ռուսաստանի և Թուրքիայի տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծմանը

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը հետաձգվել է Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունների պատճառով, թե որ կողմն է այն շահագործելու։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի․

«Կան կառավարման խնդիրներ․ վիճում են, թե ով պետք է կառավարի հանգույցը», - ասել է գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անանուն մնալ: 

«Գազպրոմին» մոտ կանգնած մեկ այլ աղբյուր ևս խոստովանել է, որ կա կառավարման խնդիր։ «Գազպրոմ»-ի և Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական