Միջազգային

Կոսովոն խոչընդոտում է Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Կոսովոն խոչընդոտում է Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Եվրամիությունը Կոսովոյին մեղադրել է Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումը խոչընդոտելու մեջ․ «Այսօր ապացուցվել է, որ անհնար է հաղթահարել տարաձայնությունները», - հինգշաբթի երեկոյան Բրյուսելում Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ Կուրտին պատրաստ չէ Կոսովոյի սերբերին ավելի մեծ ինքնավարություն տալ, թեև Պրիշտինան խոստացել էր դա անել Սերբիայի հետ 10-ամյա երկխոսության շրջանակներում, որը տեղի է ունենում ԵՄ հովանու ներքո։ Վուչիչի հետ հանդիպմանը Կուրտին Սերբիայից պահանջել է ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ նախքան Կոսովոյի սերբերին ավելի մեծ ինքնավարություն տալը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական