Միջազգային

Ուկրաինայում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ կստեղծվի

Ուկրաինայում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ կստեղծվի

Ուկրաինայում կստեղծվի ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, որը կօգնի պաշտպանել զինվորականների իրավունքները։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ «Սա իսկապես անհրաժեշտ է, որ պաշտպանական ոլորտում զինվորների համար լինի մարդու իրավունքների պաշտպանության հզոր համակարգ», - ընդգծել է Զելենսկին համաքաղաքացիներին ուղղված իր ավանդական երեկոյան ելույթում:

Պաշտպանության նոր նախարար Ռուստեմ Ումերովը օրեր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինայում կարող է ռազմական օմբուդսմենի պաշտոն հաստատվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական