Միջազգային

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ է արել Ռուսաստանին զինամթերք չմատակարարել

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կոչ է արել Ռուսաստանին զինամթերք չմատակարարել

«Ցանկացած երկիր, որը աջակցում է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում, մեղսակից կդառնա մարտի դաշտում ուկրաինացի անմեղ քաղաքացիների և զինվորականների սպանությանը»․ այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ՊՆ մամուլի փոխքարտուղար Սաբրինա Սինգհը։ 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հուսահատության մեջ է, եթե արդեն Հյուսիսային Կորեայից է զինամթերք խնդրում․ «Ուստի մենք հորդորում ենք, որ Հյուսիսային Կորեան համաձայնագրեր չկնքի Ռուսաստանի հետ՝ ցանկացած տեսակի զինամթերք տրամադրելու համար, քանի որ դա կբերի հետագա էսկալացիայի», - նշել է Սինգհը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական