Իրանն ու ԱՄՆ-ն ծրագրում են գերիների փոխանակում կատարել սեպտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Օգոստոսի 10-ին The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են փոխանակել բանտարկյալներին։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է համաձայնությունը, սակայն կոչ արել սպասել Իրանից համաքաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարեն գործարքի ավարտի մասին։ Համաձայնագրի շրջանակներում Իրանին հասանելի կլինի 6 միլիարդ դոլարը, որը սառեցվել է Հարավային Կորեայի բանկային հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: