Միջազգային

Ալիևը կմասնակցի կենտրոնական Ասիայի ղեկավարների համաժողովին

Ալիևը կմասնակցի կենտրոնական Ասիայի ղեկավարների համաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Տաջիկստան և, որպես պատվավոր հյուր, կմասնակցի կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը՝ Դուշանբեում։ 

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տաջիկստանի ԱԳՆ–ից։ Այսպիսով, այս գագաթնաժողովին առաջին անգամ կմասնակցի տարածաշրջանից դուրս գտնվող երկրի ղեկավար։ Միջոցառման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ալիևի երկկողմ հանդիպումը, ինչպես նաև Ալիևի ելույթը կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հանդիպմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական