Միջազգային

«Օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի իրավիճակը». Աբդոլլահիանը՝ Միրզոյանին

«Օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի իրավիճակը». Աբդոլլահիանը՝ Միրզոյանին

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Ըստ Իրանի ԱԳՆ թվիթերյան էջի՝ «Ամիր Աբդոլլահիանն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին` նշելով, որ օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի իրավիճակը: Կայուն խաղաղության հասնելու համար Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարաձայնությունների արմատական ​​պատճառների դեմ պայքարի անհրաժեշտությունը՝  հավելելով, որ համապարփակ խաղաղություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը տարածաշրջանային բանակցություններն ու մեխանիզմներն են, այդ թվում՝ 3+3 մեխանիզմը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական