Վրաստանի կառավարությունը հաստատել է հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի վրա օլիգարխների ազդեցության դեմ պայքարի ծրագիրը, որը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմաններից մեկն է։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Պլանն ընդգրկում է յոթ ոլորտներ, այդ թվում՝ հակակոռուպցիոն և հակամենաշնորհային ոլորտները, փողերի լվացման և լրատվամիջոցների բազմակարծության հարցերը, ինչպես նաև արդարադատության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները։