Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակին և խաղաղության բանակցություններին։
Հաջիզադեն, մասնավորապես, հայտարարել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի կողմից խոսքով և գործով հրաժարումն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներից, հայկական զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական տարածքներից և ռևանշիստական քաղաքականության ու գործողությունների դադարեցումը»։