ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Հարավային Կորեային 5,06 միլիարդ դոլարով F-35 կործանիչների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության, անվտանգության և համագործակցության գործակալությունը։
Խոսքը մինչև 25 կործանիչ ձեռք բերելու մասին է։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ այդ տեխնիկայի մատակարարումը չի վնասի ԱՄՆ-ի մարտական պատրաստությանը և «չի փոխի հիմնական ռազմական հավասարակշռությունը» տարածաշրջանում։