Միջազգային

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կուղարկի Թայվանին ու Լիբանանին

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կուղարկի Թայվանին ու Լիբանանին

ԱՄՆ իշխանությունները նախատեսում են Եգիպտոսի համար նախատեսված 85 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթը վերաուղղել Թայվան և Լիբանան։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան քաղաքական գործիչներին հղումով։

Բայդենի վարչակազմը ծանուցել է Կոնգրեսին, որ կկանխի Եգիպտոսին հատկացվող 85 միլիոն դոլարի ռազմական օգնությունը՝ Կահիրեի՝ մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Այս գումարից 55 մլն դոլարը նախատեսվում է հատկացնել Թայվանին, իսկ մնացած 30 մլն դոլարը կուղարկվի Լիբանան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական