Միջազգային

«Գերմանիան ուրիշներին զենքով օգնելիս չպետք է մոռանա իր շահերի մասին». Գերմանիայի ՊՆ

«Գերմանիան ուրիշներին զենքով օգնելիս չպետք է մոռանա իր շահերի մասին». Գերմանիայի ՊՆ

«Գերմանիան կշարունակի զենքով օգնել Ուկրաինային, բայց, միևնույն ժամանակ, հաշվի կառնի սեփական անվտանգության շահերը»․ այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ելույթ ունենալով անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայում։ 

Պիստորիուսը հիշեցրեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսի հայտարարությունները, ով ամռանն ասել էր, որ իր երկիրը Amazon առցանց խանութի անալոգը չէ, որպեսզի մատակարարի բոլոր այն զենքերը, որոնք Կիևը ցանկանում է։ Պիստորիուսը նշել է, որ «շատ կոպիտ և բացարձակ էքսցենտրիկ» ձևակերպում էր, բայց, «որոշ չափով, ճիշտ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական