Միջազգային

Ռուսաստանը կարող է դեռ երկար պատերազմել. Գերմանիայի ՊՆ

Ռուսաստանը կարող է դեռ երկար պատերազմել. Գերմանիայի ՊՆ

Գերմանիայի ՊՆ նախարար Բորիս Պիստորիուսը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Պիստորիուսի խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը դեռ երկար տարիներ և չի ձգտում այն ​​դադարեցնելու բանակցություններ սկսել․

«Այնպես որ, տեսանելի բանակցությունների համար դեռ հիմքեր չկան... նշաններ չեմ տեսնում»,- ասել է նախարարը։ Միաժամանակ, նա չի բացառել նման հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վարի այդ բանակցությունները․

 «Ի վերջո, մենք չպետք է որոշենք, թե ինչ պայմաններով կստորագրվի խաղաղությունը, դա կորոշեն ուկրաինացիները, մենք պետք է այդ հարցը թողնենք նրանց: Ուրիշ ցանկացած բան կլինի մեր ոտնձգությունը նրանց ինքնիշխանության վրա»,- ասել է Պիստորիուսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական