Եվրահանձնաժողովը (ԵՀ) կսկսի վերլուծել ԵՄ-ում գործող փաստաթղթերն ու հաստատությունները՝ դրանք համայնքի ընդլայնմանը հարմարեցնելու նպատակով:
Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա ելույթը հեռարձակել է ԵՀ տեսալսողական ծառայությունը։