Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը՝ Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի առաքման մասին

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը՝ Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի առաքման մասին

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ ԱՄՆ–ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Ինչպես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է մասնակցել դրան՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ զրույցներ անցկացնելով։ Վերջին 24 ժամվա ընթացքում մարդասիրական բեռների մեկ խմբաքանակ արդեն Աղդամի երթուղով դեպի Լեռնային Ղարաբաղ անցել է, և այդ պատճառով մենք կկրկնենք մեր կոչը կոնկրետ այս հարցի վերաբերյալ՝ դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական