Միջազգային

«Ադրբեջանի հայտարարությունները ՌԴ ընտրությունների վերաբերյալ անընդունելի են». Զախարովա

«Ադրբեջանի հայտարարությունները ՌԴ ընտրությունների վերաբերյալ անընդունելի են». Զախարովա

Ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է ուղղել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային՝ Ադրբեջանի կողմից ՌԴ «ուկրաիանական տարածքներում» ընտրությունները չճանաչելու վերաբերյալ։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Նման գնահատականները մեզ համար անընդունելի են։ Դրանք հարիր չեն մեր դաշնակցային հարաբերություններին։ Դիվանագիտական ճանապարհով դեմարշ ենք արել Ադրբեջանի նկատմամբ և հայտնել մեր բոլոր մտահոգությունները։ Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերվեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։ Նոր մարզերի պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները շատ լավ գիտեն, և մենք մեկնարկում ենք, որ այդ ընկալմամբ և մոտեցմամբ պետք է ծնվեն համապատասխան քաղաքական հիմքերը»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական