ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակներում մեկնաբանել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները․
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերի դրան։ Բայց կարիք չկա Երեւանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և չի լինի. Երբեք չի լինի»,- հավելել է Զախարովան։