Միջազգային

Զելենսկին վետո է դրել էլեկտրոնային հայտարարագրի օրենքի վրա

Զելենսկին վետո է դրել էլեկտրոնային հայտարարագրի օրենքի վրա

Վլադիմիր Զելենսկին վետո է դրել Ուկրաինայում էլեկտրոնային հայտարարագրման վերականգնման մասին օրենքի վրա։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Facebook-ում։ Նրա խոսքով՝ այսօր առավոտյան Գերագույն ռադայից օրինագիծ է ստացվել, որը պահպանում է էլեկտրոնային հայտարարագրման սահմանափակումները․

«Սահմանափակումներն անընդունելի են, հայտարարագրերը պետք է բացվեն անհապաղ, ոչ թե մեկ տարի անց, ռեգիստրը պետք է բացվի հիմա: Այս հիմնական փոփոխությամբ պետք է օրենքը քվեարկվի, ու ցանկալի է՝ արագ»,- ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական