Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի երթուղիները

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի երթուղիները

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։ 

«Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես դա արեց պետքարտուղարը հանգստյան օրերին արված հայտարարության մեջ, անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի երթուղիները, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Մենք կոչ ենք անում առաջնորդներին, ինչպես ասել է նաև պետքարտուղարն իր կոչերում, զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում է այդ նպատակից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական