Միջազգային

«Սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ գործունեության հետ»․ Միլլերը՝ հայ–ամերիկյան զորավարժությունների մասին

«Սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ գործունեության հետ»․ Միլլերը՝ հայ–ամերիկյան զորավարժությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ամերիկյան զորվարժություններին՝ շեշտելով, որ այն պետական գործընկերության շրջանակներում է իրականացվում և կապված չէ որևէ այլ գործողության հետ։

«Մենք պարբերաբար մարզվում և գործում ենք մեր գործընկերների հետ կողք կողքի՝ մարտական պատրաստվածությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի միջև փոխգործակցությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և 2003 թվականից Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակներում ամուր հարաբերություններ է պահպանում Կանզասի ազգային գվարդիայի հետ: Այնպես որ, ոչ, դա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որևէ այլ գործունեության հետ»,– ասել է նա:

Անդրադառնալով ՌԴ արձագանքին, Միլլերը նշել է․ «Կարծում եմ, որ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Ռուսաստանը ներխուժել է իր երկու հարևանների տարածք, պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասախոսություններ կարդալուց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական