Միջազգային

ԱՄՆ–ը չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների արդյունքները․ Միլլեր

ԱՄՆ–ը չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների արդյունքները․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե իրենք հետևողականորեն ընդգծում են Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը․ «Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում նաև այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, որ  հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»:

Միաժամանակ, նա ասել է, թե Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար․ «Այդ պատճառով պետքարտուղար Բլինքենը և կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և մենք շարունակելու ենք հետևողականորեն զբաղվել այդ հարցով»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական