Միջազգային

«Եթե ռուբլի եք փոխանցել Հայաստան, այն անմիջապես վերադարձվում է դոլարի տեսքով». ВТБ նախագահ

«Եթե ռուբլի եք փոխանցել Հայաստան, այն անմիջապես վերադարձվում է դոլարի տեսքով». ВТБ նախագահ

«Ռուբլուն աջակցելու համար անհրաժեշտ է փակել արտերկիր գումար հանելու բացերը, մասնավորապես, ուշադրություն դարձնել ոչ միայն արժույթի, այլև ռուբլու ուղարկմանը»․ RBC-ին տված հարցազրույցում ասել է ВТБ-ի նախագահ Անդրեյ Կոստինը․

«Պարզապես պետք է հասկանալ, որ մենք խաղաղ ժամանակներում չենք ապրում։ Մեզ, ի հավելումն նրա, ինչին արդեն սովոր ենք, անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ ռուբլուն աջակցելու համար։ Սողանցքներ դեռ կան: Ենթադրենք, որոշել եք գումար փոխանցել արտերկիր. սահմանափակումներ են մտցվել ամսական 1 միլիոն դոլարի չափով, իսկ ռուբլով՝ փոխանցեք այնքան, որքան ցանկանում եք։ Ի՞նչ կլինի հետո։ Մի միլիարդ եք փոխանցել Հայաստան, և այն անմիջապես վերադարձվում է դոլարով։ Այս հնարավորությունը, օրինակ, պետք է փակել»,- նշել է Կոստինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական