Ռուսաստանը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան էներգիա արտահանելու հնարավորության շուրջ՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները. այս մասին հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա, խոսքը գնում է 300 ՄՎտ էլեկտրաէնեգրիայի մասին. «Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա։