Միջազգային լրատվական գործակալությունները հայտնում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը այս շաբաթ կհատի Ռուսաստանի սահմանը՝ չորս տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորվելով երկրից դուրս։
Հյուսիսային Կորեան ունի հրետանային արկերի և չկառավարվող հրթիռների զգալի պաշարներ, որոնք կարող են օգտագործվել խորհրդային ժամանակների ռազմական տեխնիկայի հետ՝ Ուկրաինայի վրա անկանոն հարձակումներ իրականացնելու համա․ գրում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի զինամթերքը կարող է Ռուսաստանին օգնել ժամանակ շահել՝ սեփական արդյունաբերությանը հնարավորություն տալով հասնել պահանջարկի հետևից։
Ավելի ուշ պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։