Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Չաֆին հույս է հայտնել, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակում տեղի կունենա․
«Պետք է հասկանալ, որ իրանական ակտիվների ապասառեցումը և գերիների փոխանակումը երկու առանձին խնդիրներ են։ Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, հուսով ենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը։