Մոտ ժամանակներս հնարավոր են հեռախոսազրույցներ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև, սակայն դրանց ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Այդ մասին «RIA Novosti»-ին հայտնել է Թուրքիայի նախագահականի աղբյուրը։
«Պարոն Էրդողանը G20-ի գագաթնաժողովում մտադիր է Ռուսաստանի հարգարժան առաջնորդի հետ քննարկել Հնդկաստանում արևմտյան առաջնորդների հետ հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների արդյունքները՝ գործընթացն ավելի առաջ մղելու համար: Հետևաբար, հնարավոր է, որ առաջիկայում առաջնորդները հեռախոսազրույցներ կունենան, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։