Միջազգային

«Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա․ այլ ճանապարհները լուծում են, բայց ոչ այլընտրանք»․ Բորել

«Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա․ այլ ճանապարհները լուծում են, բայց ոչ այլընտրանք»․ Բորել

ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին Բորելը գրել է X-ի իր էջում։ 

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտնեցի իմ մտահոգությունը Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհները, ինչպես Աղդամը, կարող են բացվել որպես լուծում, բայց ոչ այլընտրանք»,- գրել է Բորելը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական