Միջազգային

Ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկին մեղադրվում է 250 մլն դոլար յուրացման մեջ

Ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկին մեղադրվում է 250 մլն դոլար յուրացման մեջ

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) հայտարարել է գործարար Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ Privatbank-ից 9,2 միլիարդ գրիվնա (մոտ 249 միլիոն դոլար) գումար «վերցնելու» կասկածների մասին. հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Հետաքննության տվյալներով՝ Կոլոմոյսկին 2013-2020 թվականներին վերահսկվող բանկային կառույցների միջոցով արտասահման է դուրս բերել ավելի քան կես միլիարդ գրիվնա (մոտ 14 միլիոն դոլար):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական