Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կայացել են Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումները

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում կայացել են Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումները

ԱՄՆ Կոնգրեսում կայացել են Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի թեմաներով։ Լսումները նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենա Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը:

Լսումների բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենա Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ու խաղաղության ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը։ Երկուսն էլ Լաչինի միջանցքի արգելափակումն որակեցին որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն: Իր ելույթում ընդգծելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և առաջին անհրաժեշտության ապրանքները տեղի բնակչության համար անհասանելի դարձնելը ցեղասպանության պայմանների ստեղծում է՝ Օկամպոն խոսեց ԱՄՆ պատասխանատվության մասին՝ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելու հարցում:

«Լումների ժամանակ դատարկ էր երկու աթոռ՝ ԱՄՆ պետքարտուղարության և USAID-ի: Խնդրել էի երկու գերատեսչություններին՝ ներկայացուցիչներ ուղարկել: Չնայած հեռախոսով և էլեկտրոնային փոստով բազմիցս հնչեցրած խնդրանքին՝ որևէ պատասխան կամ արձագանք այդպես էլ չեղավ»,- նշել է Սմիթը: 

Բանախոսները ընդծեցին՝ անհրաժեշտ է գործել հնարավորինս արագ: Լսումների ավարտին կոնգրեսական Սմիթը ամփոփելով լսումները՝ ևս կարևորեց արագ գործելու անհրաժեշտությունը: «Ուշացումը հավասարազոր է ժխտման»,- Օկամպոյի խոսքերը կրկնեց կոնգրեսականը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղում սովամահություն տանող գործընթացը առաջ է գնում «սարսափելի արագությամբ», և ուշացումը կհանգեցնի նոր զոհերի: Այդ մասին հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական