«Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ Վրաստանը, ջանքեր կգործադրեն ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանին մեկուսացնելու համար», - այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և կշարունակենք աջակցել նրան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները համակարգեն Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ջանքերը: Ուստի մենք ողջունում ենք ձեր ջանքերը՝ ուղղված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին»,- ասել է Բորելը։