ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «բծախնդիր» է աշխատում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու նրանց միջև ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, շարունակում է շատ ուշադիր, բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։