Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում, որտեղ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցում Հաջիևը հայտարարել է. «Բաքուն առաջարկում է ամրապնդել համագործակցությունը եռակողմ՝ Ադրբեջան–Թուրքիա–Իսրայել ձևաչափով»։