«Մոսկվան ելնում է նրանից, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունները․
«Հայաստանը դաշնակից է ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք ելնել նրանից, որ դաշինքի ոգուն հարիր է հավատարիմ մնալ այս միության անդամների հետ վարժանքների պրակտիկային։ Իհարկե, մենք ուշադրություն դարձրինք սրան և մեր հայ դաշնակիցների ամենալուրջ ուշադրությունը դարձրինք այն փաստին, որ մենք դա ընկալում ենք մտահոգությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։