Միջազգային

«Ժամանակն է, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ». Բայրամով

«Ժամանակն է, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ». Բայրամով

«Բաքուն հույս ունի, որ Երևանը թղթի վրա կստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ Բայրամովի՝ «պատերազմի ավարտից հետո Հայաստանից երկուսուկես տարի պահանջվեց, որ այդ երկրի վարչապետը վերջապես հանդես գա, թեկուզ միայն բանավոր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ՝ Ղարաբաղը) ճանաչմամբ․ «Այժմ ժամանակն է՝ բանավոր ասվածը հաստատել պաշտոնական ստորագրությամբ․ դա է պահանջում խաղաղ համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի ավարտը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ադրբեջանական պետական ​​AZERTAC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական