Միջազգային

Բլինքենը զանգահարել է Ալիևին

Բլինքենը զանգահարել է Ալիևին

Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը, պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը սեպտեմբերի 1-ին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելու Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ 

Նա կրկնել է ԱՄՆ կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար, միաժամանակ ճանաչելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական