Գերմանիան հավատարիմ է ՆԱՏՕ-ի հռչակած նպատակին՝ ՀՆԱ-ի 2%-ը հատկացնել պաշտպանության կարիքներին, և 2028 թվականից այդ նպատակով կհատկացնի 25-30 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
Նա հիշեցրել է, որ այժմ Գերմանիան պաշտպանության համար միջոցներ է ծախսում 100 միլիարդանոց հատուկ հիմնադրամից, որը հաջորդ տարվանից կապահովի 2 տոկոսանոց նպատակի իրագործումը։