Միջազգային

«Ղարաբաղի հայության ղեկավարները հումանիտար իրավիճակը օգտագործում են սեփական շահերի համար». Հաջիև

«Ղարաբաղի հայության ղեկավարները հումանիտար իրավիճակը օգտագործում են սեփական շահերի համար». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ղարաբաղյան կարգավորման խնդիրներին։ 

Հաջիևը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի այդ տարածքներում գործող հայկական խամաճիկ ռեժիմի ղեկին կանգնած պատերազմական ղեկավարները հումանիտար իրավիճակն օգտագործում են իրենց շահի համար՝ երկարաձգելու իրենց գոյատևումը որպես անջատողական միավոր, որը չի ընդունում Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Սա միշտ էլ եղել է նրանց գոյության հիմքը:

Մենք նրանց հրավիրել ենք երկխոսության, բայց նրանք մերժում են դա։ Սա ապակառուցողական վերաբերմունք է. Նրանք հրաժարվում են նաև սննդի հիմնական ապրանքներից կամ այն ամենից, ինչը գալիս է Ադրբեջանից: Սա ռասիզմ է․ սննդամթերքի ծագման պատճառով մերժում են այն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական