Միջազգային

Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը

Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը

Սեպտեմբերի 6-ի գիշերը ռուսական զորքերը կոմբինացված հրթիռային հարձակում են իրականացրել Կիևի վրա։ Ըստ ուկրաինական իշխանությունների՝ ոչնչացվել են օդային բոլոր թիրախները։ Այդ մասին հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունից։ 

Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը Սարատովի մարզից Տու-95ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից արձակել են X-101/555/55 տիպի թևավոր հրթիռներ։ Միաժամանակ Կիևի վրա արձակվել է մեկ այլ տեսակի հրթիռ, հավանաբար՝ բալիստիկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական