Միջազգային

Ռուս օդաչուն 500.000 դոլար կստանա ուղղաթիռ առևանգելու համար

Ռուս օդաչուն 500.000 դոլար կստանա ուղղաթիռ առևանգելու համար

Ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որը դասալքել է ռուսական բանակն ու իրեն կցված Մի-8 ուղղաթիռը իջեցրել ուկրաինական ավիաբազաներից մեկում, որպես պարգև կստանա կես միլիոն դոլար։ Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովին։ 

Նրա խոսքով, տեխնիկայի հետ միասին Ուկրաինայի կողմ անցած ռուսաստանցիներին փոխհատուցման հարցը կարգավորվում է 2022 թվականի ապրիլի՝ Զելենսկու ստորագրած օրենքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական