Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հաջիևը, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե ներողություն խնդրեն անցյալի վայրագությունների համար։ Դրանք չհիմնավորված մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների նկատմամբ սովամահություն կամ շրջափակում չկա։
Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ-Խանքենդին։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի լավ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն», - գրել է Հաջիևը իր X (նախկին թվիթեր) սոցցանցային էջում։
'Azerbaijan-Armenia reconciliation possible if apology offered for past atrocities'
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) September 6, 2023
These are unsubstantiated and ungrounded allegations against Azerbaijan. There is no strangulation or blockade of the Armenian residents of the Karabakh region of Azerbaijan.
What Azerbaijan is…